/ Քաղաքական / «Սա չի նշանակում, որ բանակցություններում Հայաստանը պետք է ներկայացնի Արցախի շահերը». Մասիս Մայիլյան

«Սա չի նշանակում, որ բանակցություններում Հայաստանը պետք է ներկայացնի Արցախի շահերը». Մասիս Մայիլյան



Լրահոս

Փաշինյանը գիտի այն, ինչ չգիտի ոչ ոք. Աշոտ Մանուչարյան
8.05.2020 | 8:58   ***
Փաշինյանը գիտի այն, ինչ չգիտի ոչ ոք. Աշոտ Մանուչարյան
Ինչու է Արգիշտի Քյարամյանը գործուղվել ԱԱԾ | Ժողովուրդ
8.05.2020 | 8:39   ***
Ինչու է Արգիշտի Քյարամյանը գործուղվել ԱԱԾ | Ժողովուրդ
Կրկին Գավառի դեպքերի և «սուրբ» փեսայի մասին
7.05.2020 | 5:23   ***
Կրկին Գավառի դեպքերի և «սուրբ» փեսայի մասին
«Սա լարվածություն մտցնելու այն չափաբաժինն է, որն անհրաժեշտ է Բաքվի բռնապետին». Կ. Հովհաննիսյան
7.05.2020 | 4:23   ***
«Սա լարվածություն մտցնելու այն չափաբաժինն է, որն անհրաժեշտ է Բաքվի բռն...
Ինչպես չի կարող լուծվել Արցախի հարցը. Փաշինյանը մեկնաբանում է | Ժողովուրդ
7.05.2020 | 1:32   ***
Ինչպես չի կարող լուծվել Արցախի հարցը. Փաշինյանը մեկնաբանում է | Ժողովո...
«Մինեսոտայի կողմից Արցախի ճանաչումը պարտադիր իրավաբանական ուժ չունի». Սուրեն Սարգսյան
7.05.2020 | 0:10   ***
«Մինեսոտայի կողմից Արցախի ճանաչումը պարտադիր իրավաբանական ուժ չունի». ...
Սխալի պատճառով տուժվում են հասարակ քաղաքացիները. ինչու ծրագիրը նորմալ չի աշխատել
6.05.2020 | 23:45   ***
Սխալի պատճառով տուժվում են հասարակ քաղաքացիները. ինչու ծրագիրը նորմալ ...
Աննա Հակոբյանը՝ երեխաների հետ ինքնասպանություն գործած տղամարդու դեպքի մասին
6.05.2020 | 22:29   ***
Աննա Հակոբյանը՝ երեխաների հետ ինքնասպանություն գործած տղամարդու դեպքի ...
«Կտրուկ նվազել է հեռավար դասերին աշակերտների մասնակցությունը». Արթուր Սաքունց
6.05.2020 | 22:08   ***
«Կտրուկ նվազել է հեռավար դասերին աշակերտների մասնակցությունը». Արթուր ...
Ջրհեղեղ Երևանում, ջուրը լցվում է մեքենաները, ԱԻՆ-ից չեն պատասխանում զանգերին
6.05.2020 | 22:01   ***
Ջրհեղեղ Երևանում, ջուրը լցվում է մեքենաները, ԱԻՆ-ից չեն պատասխանում զա...
«Ստեղ դուք ռուսներին Նիկոլի վրա տղա՞ եք կանչում, որ իրանք պայքարեն էս մարդկանց դե՞մ». Արարատ Զուրաբյան
6.05.2020 | 21:48   ***
«Ստեղ դուք ռուսներին Նիկոլի վրա տղա՞ եք կանչում, որ իրանք պայքարեն էս ...
«Արարատցեմենտ»-ում աշխատանքից ազատում են քաղաքական հայացքների համար
6.05.2020 | 20:57   ***
«Արարատցեմենտ»-ում աշխատանքից ազատում են քաղաքական հայացքների համար
Լավ լուր չգրանցված աշխատողների համար. դուք կարող եք օգտվել հետևյալ ծրագրերից
6.05.2020 | 19:06   ***
Լավ լուր չգրանցված աշխատողների համար. դուք կարող եք օգտվել հետևյալ ծրա...
Արսեն Թորոսյանը տեղեկացնում է
6.05.2020 | 18:57   ***
Արսեն Թորոսյանը տեղեկացնում է
Իրավապահներին տրված ժամանակը սպառվել է. Նիկոլ Փաշինյան
6.05.2020 | 18:48   ***
Իրավապահներին տրված ժամանակը սպառվել է. Նիկոլ Փաշինյան
«Հարցը գալիս էր ադրբեջանական աղբյուրից ադրբեջնական աղբյուրին էլ ուղղված էր». Զոհրապ Մնացականյան
6.05.2020 | 18:42   ***
«Հարցը գալիս էր ադրբեջանական աղբյուրից ադրբեջնական աղբյուրին էլ ուղղվա...
«Ծախսել՝ ծախսել եք, ձեր աշխատավարձից կբերեք ու կտաք»․ վարչապետ
6.05.2020 | 18:29   ***
«Ծախսել՝ ծախսել եք, ձեր աշխատավարձից կբերեք ու կտաք»․ վարչապետ
Բացահայտվել է կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքը | ԱԱԾ
30.04.2020 | 18:38   ***
Բացահայտվել է կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքը | ԱԱԾ
Պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը․ Վահե Տեր-Մինասյանն՝ Ալեն Սիմոնյանին
29.04.2020 | 23:18   ***
Պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը․ Վահե Տեր-Մինասյանն՝ Ալեն Սիմոնյա...
Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավերել են հիվանդանոցը. Գեղարքունիքի մարզպետը մանրամասնում է
29.04.2020 | 18:13   ***
Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավերել են հիվանդ...
«Իրավիճակը դեռ ծայրահեղ բարդ է». ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերը երկարաձգվեցին
28.04.2020 | 19:13   ***
«Իրավիճակը դեռ ծայրահեղ բարդ է». ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերը երկարաձգ...
«Որտե՞ղ ենք մենք այժմ կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով». Արսեն Թորոսյան
28.04.2020 | 19:06   ***
«Որտե՞ղ ենք մենք այժմ կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով»....
Ո՞վ է ասել, որ արտակարգ դրության պայմաններում պատգամավորների իրավունքները պետք է սահմանափակվեն | Ա1+
28.04.2020 | 15:45   ***
Ո՞վ է ասել, որ արտակարգ դրության պայմաններում պատգամավորների իրավունքն...
Աջակցության միջոցառումների շրջանակը կընդլայնվի. քննարկում կառավարությունում
27.04.2020 | 19:35   ***
Աջակցության միջոցառումների շրջանակը կընդլայնվի. քննարկում կառավարությո...
Հերոին, մեթամֆետամին, մարիխուանա․ ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության շղթա են բացահայտել | Ոստիկանություն
27.04.2020 | 19:29   ***
Հերոին, մեթամֆետամին, մարիխուանա․ ոստիկանները ապօրինի թմրաշրջանառությա...
Լուկաշենկոն շարունակում է պնդել, որ տնտեսությունը չկանգնեցնելու իր որոշումը ճիշտ է | Ազատություն
27.04.2020 | 18:53   ***
Լուկաշենկոն շարունակում է պնդել, որ տնտեսությունը չկանգնեցնելու իր որո...
Չարենցավանում հրդեհի պատճառով մեկ տարեկան երեխա է հոսպիտալացվել
27.04.2020 | 18:28   ***
Չարենցավանում հրդեհի պատճառով մեկ տարեկան երեխա է հոսպիտալացվել
Ոստիկանները բերման են ենթարկել հոսանքի անջատման պատճառով բողոքի ակցիա իրականացնող երգահանին
27.04.2020 | 18:16   ***
Ոստիկանները բերման են ենթարկել հոսանքի անջատման պատճառով բողոքի ակցիա ...
«Ծիծեռնակաբերդի լուսային էֆեկտները տեսանելի է եղել ներկայիս Թուրքիայի մի շարք բնակավայրերում». Կարեն Հովհաննիսյան
27.04.2020 | 2:12   ***
«Ծիծեռնակաբերդի լուսային էֆեկտները տեսանելի է եղել ներկայիս Թուրքիայի ...
Ըստ ԱՀԿ-ի, բոլոր էն մարդիկ, ովքեր ենթադրում են որ փետրվար-մարտ ամիսներին իրենք վարակվել ու լավացել են կորոնավիրուսով, ահա բոլոր էդ մարդիկ իրավացի են։
27.04.2020 | 0:02   ***
Ըստ ԱՀԿ-ի, բոլոր էն մարդիկ, ովքեր ենթադրում են որ փետրվար-մարտ ամիսներ...
Բոլորը

ԱՀ ԱԳ նախարար, նախագահի պարտված թեկնածու Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, մասնավորապես, հակամարտության փուլային կարգավորման նախագծի ակտիվ քննարկման մասին ՌԴ ԱԳՆ ղեկավարի կողմից վերջերս հնչեցված պնդումների կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում ընդգծել հետևյալը.

Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջնորդվում են Արցախի ժողովրդի համար երկու բարձրագույն արժեքներով. դրանք են՝ անկախություն և անվտանգություն: Ցանկացած առաջարկներ, որոնք կարող են նույնիսկ աննշան չափով սպառնալ այդ արժեքներին, Արցախի համար անընդունելի են:

Արցախի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման անքակտելի իրավունքը 1991թ. անկախության հանրաքվեի ժամանակ և այնուհետև առնվազն երկու անգամ արտահայտել իր կամքը 2006 և 2017 թվականներին կայացած Սահմանադրության ընդունման հանրաքվեների ժամանակ: Արցախի իշխանություններն ու հասարակությունը հավատարիմ են իրենց ընտրած ուղուն և այսուհետ ևս հետևողական ջանքեր կգործադրեն՝ ուղղված իրենց անկախ և ժողովրդավարական պետության ամրապնդմանն ու զարգացմանը, որն իր պատասխանատու քաղաքականությամբ կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում: Առկա իրականությունն անտեսելու փորձերը միայն հեռացնում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարները, որն անպայմանորեն պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա:

Անհրաժեշտ է նաև նշել, որ Արցախի կողմից տարածքային զիջումների հիման վրա հիմնախնդնդրի լուծման հնարավոր ուղիներ փնտրելն անհեռանկարային է, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ: Ինչ վերաբերում է տարածքային զիջումներին, ապա դա ուղիղ ճանապարհ է դեպի ոչ միայն Արցախի Հանրապետության, այլ նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի կործանում։ Այդ պարագայում իր պատմական հայրենիքում բնիկ բնակչության գոյությունն իսկ սպառնալիքի կենթարկվի: Հարկ է նաև ընդգծել, որ վերջերս Արցախում կայացած ընտրությունները համոզիչ կերպով ի ցույց են դրել ինչպես հասարակությունում, այնպես էլ հանրապետության քաղաքական ուժերի շրջանում առկա կոնսենսուսը՝ տարածքային զիջումների անթույլատրելիության վերաբերյալ:

Առանձին ուշադրության է արժանի նաև բանակցային գործընթացի ձևաչափի մասին պնդումը: ՌԴ ԱԳՆ ղեկավարը ճանաչել է անցյալում բանակցություններին Արցախի ուղղակի մասնակցության փաստը, բայց միևնույն ժամանակ լավ և օգտակար անվանել Հայաստան-Ադրբեջան հանդիպումների երկկողմ ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Սակայն ձևաչափի օգտակարության մասին կարելի է դատել լոկ արձանագրված արդյունքներով: Այս կապակցությամբ կցանկանայինք ընդգծել, որ հենց եռակողմ, այլ ոչ թե երկկողմ ձևաչափով է արձանագրվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միակ իրական արդյունքը՝ 1994թ. մայիսի 12-ի հրադադարի մասին անժամկետ համաձայնագիրը: Այսպիսով, լիարժեք եռակողմ ձևաչափով բանակցությունների չորս տարիների ընթացքում զգալիորեն ավելին է ձեռք բերվել, քան Հայաստան-Ադրբեջան ձևաչափով երկկողմ հանդիպումների ավելի քան 20 տարիների ընթացքում:

Եռակողմ ձևաչափը գործնականում ապացուցել է իր արդյունավետությունը, և, հետևաբար, դրա վերականգնումը լուրջ ներդրում կդառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

Անցյալ տարվա աշնանը ՀՀ վարչապետը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման շուրջ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումները նույնական են: Այս դիրքորոշումը հաստատել են նաև Արցախի իշխանությունները: Սա չի նշանակում, որ բանակցություններում Հայաստանը պետք է ներկայացնի Արցախի շահերը: Համոզված ենք, որ բանակցային գործընթացում Արցախի ժողովրդի շահերը պետք է ներկայացնեն Արցախի Հանրապետության պաշտոնատար անձինք, ովքեր ժողովրդի կողմից համապատասխան մանդատ են ստացել: Հայաստանի Հանրապետությունը, իր կողմից, կշարունակի պաշտպանել Արցախի Հանրապետության շահերը միջազգային ասպարեզում և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպումներում: Հարկ է նշել, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարի կողմից հնչեցված առաջարկները հանդիսանում են, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների ձևափոխված բազմաթիվ տարբերակներից մեկը: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ «մադրիդյան սկզբունքների» հիմնական տարրերի հրապարակումից անմիջապես հետո՝ 2009թ. հուլիսի 15-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ խաղաղ կարգավորման մեջ շահագրգիռ դերակատարներին կոչ անելով թույլ չտալ տարածաշրջանի ստատուս քվոյի խախտում` որպես կարգավորման առաջարկվող բանաձևի հիման վրա բանակցային գործընթացի արագացման հետևանք։ Նշվել է, որ Արցախն անցյալ վերադարձնելու ցանկացած փորձ ոչ միայն հակաարդյունավետ է, այլև հղի է հակամարտության նոր սրացումով: Հայտարարության մեջ հատուկ ընդգծվել է, որ անհրաժեշտ է խեղաթյուրված բանակցային գործընթացի վերաբեռնում, Արցախի Հանրապետության վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ, և կարգավորման հիմնարար սկզբունքների փոխակերպում: Արցախի իշխանությունների այս դիրքորոշումը մնում է անփոփոխ։

2016թ. Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիան համոզիչ կերպով ցուցադրել է արցախյան կողմի պնդումների իրավացիությունը հակամարտության նոր սրացման վտանգի մասին՝ ներկայիս ստատուս քվոն փոխելու ցանկացած փորձի դեպքում, որը ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև ողջ տարածաշրջանի համար անվտանգության համակարգի հիմքերից մեկն է:

Ինչ վերաբերում է այս փուլում քննարկվող հարցերին, ապա կողմերը կարգավորման որևէ կոնկրետ պլան չեն քննարկում: Դա նշանակում է, որ սեղանին չկան, այսպես կոչված, մադրիդյան կամ այլ առաջարկներ: Ակնհայտ է, որ այժմ առավել հրատապ խնդիրներն են հրադադարի ռեժիմի ամրապնդումը, զինված ուժերի շփման գծում ռիսկերի նվազեցման մեխանիզմի ներդնումը և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը: Հենց այս հարցերի շրջանակներում են քննարկումներ ընթանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների ժամանակ, ինչի մասին են վկայում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները: Պաշտոնական Բաքվի հայտարարությունները, որը բազմիցս դժգոհել է առարկայական բանակցությունների բացակայությունից, նույնպես փաստում են, որ կարգավորման որևէ կոնկրետ պլան չի քննարկվում»:



Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։