/ Քաղաքական / Սուտ եւ ցինիզմ. Ռուսաստանը գազի գինը խելոք կիջեցնի. քաղաքագետը՝ Լավրովի հայտարարության մասին

Սուտ եւ ցինիզմ. Ռուսաստանը գազի գինը խելոք կիջեցնի. քաղաքագետը՝ Լավրովի հայտարարության մասին



Լրահոս

Փաշինյանը գիտի այն, ինչ չգիտի ոչ ոք. Աշոտ Մանուչարյան
8.05.2020 | 8:58   ***
Փաշինյանը գիտի այն, ինչ չգիտի ոչ ոք. Աշոտ Մանուչարյան
Ինչու է Արգիշտի Քյարամյանը գործուղվել ԱԱԾ | Ժողովուրդ
8.05.2020 | 8:39   ***
Ինչու է Արգիշտի Քյարամյանը գործուղվել ԱԱԾ | Ժողովուրդ
Կրկին Գավառի դեպքերի և «սուրբ» փեսայի մասին
7.05.2020 | 5:23   ***
Կրկին Գավառի դեպքերի և «սուրբ» փեսայի մասին
«Սա լարվածություն մտցնելու այն չափաբաժինն է, որն անհրաժեշտ է Բաքվի բռնապետին». Կ. Հովհաննիսյան
7.05.2020 | 4:23   ***
«Սա լարվածություն մտցնելու այն չափաբաժինն է, որն անհրաժեշտ է Բաքվի բռն...
Ինչպես չի կարող լուծվել Արցախի հարցը. Փաշինյանը մեկնաբանում է | Ժողովուրդ
7.05.2020 | 1:32   ***
Ինչպես չի կարող լուծվել Արցախի հարցը. Փաշինյանը մեկնաբանում է | Ժողովո...
«Մինեսոտայի կողմից Արցախի ճանաչումը պարտադիր իրավաբանական ուժ չունի». Սուրեն Սարգսյան
7.05.2020 | 0:10   ***
«Մինեսոտայի կողմից Արցախի ճանաչումը պարտադիր իրավաբանական ուժ չունի». ...
Սխալի պատճառով տուժվում են հասարակ քաղաքացիները. ինչու ծրագիրը նորմալ չի աշխատել
6.05.2020 | 23:45   ***
Սխալի պատճառով տուժվում են հասարակ քաղաքացիները. ինչու ծրագիրը նորմալ ...
Աննա Հակոբյանը՝ երեխաների հետ ինքնասպանություն գործած տղամարդու դեպքի մասին
6.05.2020 | 22:29   ***
Աննա Հակոբյանը՝ երեխաների հետ ինքնասպանություն գործած տղամարդու դեպքի ...
«Կտրուկ նվազել է հեռավար դասերին աշակերտների մասնակցությունը». Արթուր Սաքունց
6.05.2020 | 22:08   ***
«Կտրուկ նվազել է հեռավար դասերին աշակերտների մասնակցությունը». Արթուր ...
Ջրհեղեղ Երևանում, ջուրը լցվում է մեքենաները, ԱԻՆ-ից չեն պատասխանում զանգերին
6.05.2020 | 22:01   ***
Ջրհեղեղ Երևանում, ջուրը լցվում է մեքենաները, ԱԻՆ-ից չեն պատասխանում զա...
«Ստեղ դուք ռուսներին Նիկոլի վրա տղա՞ եք կանչում, որ իրանք պայքարեն էս մարդկանց դե՞մ». Արարատ Զուրաբյան
6.05.2020 | 21:48   ***
«Ստեղ դուք ռուսներին Նիկոլի վրա տղա՞ եք կանչում, որ իրանք պայքարեն էս ...
«Արարատցեմենտ»-ում աշխատանքից ազատում են քաղաքական հայացքների համար
6.05.2020 | 20:57   ***
«Արարատցեմենտ»-ում աշխատանքից ազատում են քաղաքական հայացքների համար
Լավ լուր չգրանցված աշխատողների համար. դուք կարող եք օգտվել հետևյալ ծրագրերից
6.05.2020 | 19:06   ***
Լավ լուր չգրանցված աշխատողների համար. դուք կարող եք օգտվել հետևյալ ծրա...
Արսեն Թորոսյանը տեղեկացնում է
6.05.2020 | 18:57   ***
Արսեն Թորոսյանը տեղեկացնում է
Իրավապահներին տրված ժամանակը սպառվել է. Նիկոլ Փաշինյան
6.05.2020 | 18:48   ***
Իրավապահներին տրված ժամանակը սպառվել է. Նիկոլ Փաշինյան
«Հարցը գալիս էր ադրբեջանական աղբյուրից ադրբեջնական աղբյուրին էլ ուղղված էր». Զոհրապ Մնացականյան
6.05.2020 | 18:42   ***
«Հարցը գալիս էր ադրբեջանական աղբյուրից ադրբեջնական աղբյուրին էլ ուղղվա...
«Ծախսել՝ ծախսել եք, ձեր աշխատավարձից կբերեք ու կտաք»․ վարչապետ
6.05.2020 | 18:29   ***
«Ծախսել՝ ծախսել եք, ձեր աշխատավարձից կբերեք ու կտաք»․ վարչապետ
Բացահայտվել է կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքը | ԱԱԾ
30.04.2020 | 18:38   ***
Բացահայտվել է կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքը | ԱԱԾ
Պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը․ Վահե Տեր-Մինասյանն՝ Ալեն Սիմոնյանին
29.04.2020 | 23:18   ***
Պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը․ Վահե Տեր-Մինասյանն՝ Ալեն Սիմոնյա...
Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավերել են հիվանդանոցը. Գեղարքունիքի մարզպետը մանրամասնում է
29.04.2020 | 18:13   ***
Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավերել են հիվանդ...
«Իրավիճակը դեռ ծայրահեղ բարդ է». ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերը երկարաձգվեցին
28.04.2020 | 19:13   ***
«Իրավիճակը դեռ ծայրահեղ բարդ է». ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերը երկարաձգ...
«Որտե՞ղ ենք մենք այժմ կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով». Արսեն Թորոսյան
28.04.2020 | 19:06   ***
«Որտե՞ղ ենք մենք այժմ կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով»....
Ո՞վ է ասել, որ արտակարգ դրության պայմաններում պատգամավորների իրավունքները պետք է սահմանափակվեն | Ա1+
28.04.2020 | 15:45   ***
Ո՞վ է ասել, որ արտակարգ դրության պայմաններում պատգամավորների իրավունքն...
Աջակցության միջոցառումների շրջանակը կընդլայնվի. քննարկում կառավարությունում
27.04.2020 | 19:35   ***
Աջակցության միջոցառումների շրջանակը կընդլայնվի. քննարկում կառավարությո...
Հերոին, մեթամֆետամին, մարիխուանա․ ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության շղթա են բացահայտել | Ոստիկանություն
27.04.2020 | 19:29   ***
Հերոին, մեթամֆետամին, մարիխուանա․ ոստիկանները ապօրինի թմրաշրջանառությա...
Լուկաշենկոն շարունակում է պնդել, որ տնտեսությունը չկանգնեցնելու իր որոշումը ճիշտ է | Ազատություն
27.04.2020 | 18:53   ***
Լուկաշենկոն շարունակում է պնդել, որ տնտեսությունը չկանգնեցնելու իր որո...
Չարենցավանում հրդեհի պատճառով մեկ տարեկան երեխա է հոսպիտալացվել
27.04.2020 | 18:28   ***
Չարենցավանում հրդեհի պատճառով մեկ տարեկան երեխա է հոսպիտալացվել
Ոստիկանները բերման են ենթարկել հոսանքի անջատման պատճառով բողոքի ակցիա իրականացնող երգահանին
27.04.2020 | 18:16   ***
Ոստիկանները բերման են ենթարկել հոսանքի անջատման պատճառով բողոքի ակցիա ...
«Ծիծեռնակաբերդի լուսային էֆեկտները տեսանելի է եղել ներկայիս Թուրքիայի մի շարք բնակավայրերում». Կարեն Հովհաննիսյան
27.04.2020 | 2:12   ***
«Ծիծեռնակաբերդի լուսային էֆեկտները տեսանելի է եղել ներկայիս Թուրքիայի ...
Ըստ ԱՀԿ-ի, բոլոր էն մարդիկ, ովքեր ենթադրում են որ փետրվար-մարտ ամիսներին իրենք վարակվել ու լավացել են կորոնավիրուսով, ահա բոլոր էդ մարդիկ իրավացի են։
27.04.2020 | 0:02   ***
Ըստ ԱՀԿ-ի, բոլոր էն մարդիկ, ովքեր ենթադրում են որ փետրվար-մարտ ամիսներ...
Բոլորը

Հայկական մամուլը քննարկում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի  հայտարարությունները Արցախի խնդրի փուլային կարգավորման, գազի գնի իջեցման Հայաստանի պահանջի եւ հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններում հարուցված քրեական գործերի մասին: Ինչո՞ւ է ակտիվացել Ռուսաստանը, քաղաքական ինչ ենթատեքստ կա ԱԳ նախարարի այս հայտարարություններում, Araratnews.am-ը զրուցեց քաղաքագետ, վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ:

Վերլուծաբանի խոսքով՝ նավթի գների անկումը բավականին տեւական է լինելու, նավթային բռնապետությունները դժվար կացության մեջ են, ուրվագծվում է նրանց ճակատագրական ելքը: «Ռուսաստանը մտահոգված է մի կարևոր խնդրով՝ հետխորհրդային երկրների մի մասին համարում է դաշնակից, մի մասի հետ ունի բացահայտ կոնֆլիկտ: Ռուսաստանը կորցնում է իր նշանակությունը, ցանկանում է նորից ցույց տալ իր դերն ու նշանակությունը Բելառուսում, Հայաստանում: Ռուսաստանը ապրիլի 13-ին թեկուզ աննշան թանկացրել է գազը Ղրղզստանում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետը որակեց սուտ Լավրովի հայտարարությունները Արցախի խնդրի մասին, թե իբր քննարկվում է փուլային տարբերակը, որին պատասխանել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Լավրովն իրեն պահում է սովետական միության թաղային միլիցիա, որը կեղտ բռնելով է զբաղված քաղաքացու վրա»,- այսպես է բնութագրում նրան քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

ՌԴ ԱԳ նախարարը գազի գնի իջեցման՝ Հայաստանի պահանջին ի պատասխան հայտարարել էր՝ տնտեսական դաշտում ռուսական կողմը ակնկալում է, որ դատական գործընթացները, որոնք վերջին տարիներին սկսել են համատեղ ձեռնարկությունների, այդ թվում` Հարավկովկասյան երկաթուղու դեմ, կկարգավորվեն` «առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին: Լավրովի այս  հայտարարությունը Ռուբեն Մեհրաբյանը ցինիզմ համարեց, ապա հիշեցրեց՝ ինչ հոդվածով են քննվում այդ գործերը՝ գողություն, հարկերից խուսափել: «ՀՀ շահերը տուժել  են, իսկ պարոն Լավրովը պատմում է իր տատիկի հեքիաթները, կարծելով, թե Հայաստանը իր երկիրն է»,- ասաց պարոն Մեհրաբյանը:

Քաղաքագետը հորդորում է ՌԴ ԱԳ նախարարին հիշել Հայաստանում ծանր հանցագործությունների համար մեղադրվող հայ պաշտոնյաներին, որոնց ՌԴ իրավապահները հրաժարվում են տալ Հայաստանին: «Ռուսաստանը դարձել է հայկական կրիմինալի տանիք: Ուստի, զարմանալ պետք չէ, որ ռուսական ընկերությունները Հայաստանում զբաղված են կրիմինալով, բայց թող չկարծեն՝ կմնան անպատիժ: Ինչ վերաբերում է գազի գնի՝ Լավրովի բացատրությանը, ծիծաղելի է»,- վստահեցնում է քաղաքագետը:

Մեր զրուցակիցը վստահ է՝ Ռուսաստանը «շատ խելոք գինը իջեցնելու է, համապատասխանեցնելու է միջազգային գնին, իսկ եթե ոչ, ապա  «Հայաստանը դրամատիկ քայլեր պետք է անի այս տրագիկոմեդիան ավարտելու համար: «Հայաստանը պետք է բացատրի Ռուսաստանին՝ գազի ոլորտում Ռուսաստանի նման վարքը կհանգեցնի պայմանագրերի խզման: Իսկ եթե Ռուսաստանը ստախոսությամբ է զբաղվելու Արցախի խնդրի  հետ կապված, դա կհանգեցնի վստահության ճգնաժամի»,- ավարտեց իր խոսքը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նյութի աղբյուր՝ araratnews.am

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։