Հայաստանի Ազգային ագրարային համալսարանը նոր ռեկտոր ունի: Այս մասին ասված է համալսարանի ֆեյսբուքյան էջում: «Այսօր ՀԱԱՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրեց համալսարանի նոր ռեկտորին: Խորհրդի 26 անդամներից ներկա էին 22-ը, որոնք միաձայն քվեարկեցին Վարդան Էդիկի Ուռուտյանի օգտին: Շնորհավորում ենք համալսարանի ուսանողներին, դասախոսներին և բոլոր աշխատակիցներին՝ համալսարանում մեկնարկած բարեփոխումների նոր հանգրվանի կապակցությամբ: Վստահ ենք, որ, ինչպես նորընտիր ռեկտորը նշեց, մի քանի տարի անց ունենալու ենք մեր երազանքների համալսարանը»,-ասված է հաղորդագրության մեջ: 
Подробнее: https://shabat.am/am/article/196788/Hayastani-azgayin-agrarayin-hamalsarany-nor