Տրանսպորտային նոր ցանցի ներդրման վերաբերյալ Երևանի ավագանու նիստին թեժ քննարկում տեղի ունեցավ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի միջև: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը այսօր ավագանու նիստի ընթացքում իր ելույթում հայտարարեց, որ բրիտանական կազմակերպության կողմից հասարակական տրանսպորտ նստող, իջնող ուղևորների նոր հետազոտությունն իրականացվել է 2017 թ.-ի հունիսին, 5 ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում: «Այն, որ ասել էինք 2014-ինը, իրենք 2017 թ.-ին արդեն ճշգրտումներն արել են: 2013 թ.-ի պահանջարկի էական փոփոխման մասին վկայող որևէ տվյալ չկա: Ի՞նչ եք հարցրել բրիտանական ընկերությունից, որ իրենք տվյալ չեն ներկայացրել: Հասկանալի չէ, զեկույցում ասել են ամեն ինչ: Այդ զեկույցը համապատասխանում է, և մենք կարող էինք սկսել, եթե մենք, իհարկե, գլուխ հանեինք այդ տրանսպորտային ցանցից: Ցավում եմ, որ գլուխ չհանելու լուծում ընտրվել է փնովել այդ նախագիծը»,- ասաց նա: 
Подробнее: https://shabat.am/am/article/196789/-Quansh--paro%D5%9Bn-qaghaqapet-.-Davit-KHajhakyany-
Քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցրեց, որ իրենք գլուխ հանում են նոր տրանսպորտային ցանցի նախագծից և օր առաջ փորձում են լուծել Երևանի տրանսպորտային խնդիրը:«Եթե դուք զեկույցներ եք կարդում, ես անձամբ շփվում եմ ընկերության ներկայացուցիչների հետ: Երբ իրենց հարց տվեցի՝ պե՞տք է արդյոք չափել նոր ուղևորահոսքերը, ասացին՝ այո, պետք է»,- նշեց քաղաքապետը: Հայկ Մարությանի խոսքով՝ տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխման համար առնվազն 2 տարի է պետք: «Այն ժամանակ 55 հազար դրամ աշխատավարձ եք ստացել, եղել եք անցած ավագանու անդամներ և ոչ մի բան չեք արել, այսօր ունենք պրոբլեմատիկ զեկույց: Դուք որ ավելի շատ ու ճիշտ աշխատեիք բրիտանական ընկերության հետ, միգուցե այսօր կարողանայինք տրանսպորտային նոր ցանցի ներդրման գործընթացն սկսել»,- նշեց Հ. Մարությանը, որի խոսքերին ի պատասխան Դավիթ Խաժակյանն ասաց. «Քուանշ, պարո՛ն քաղաքապետ»: 
Подробнее: https://shabat.am/am/article/196789/-Quansh--paro%D5%9Bn-qaghaqapet-.-Davit-KHajhakyany-