Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մեկնարկել է քրեական հեղինակություն Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի վերաբերյալ գործով առաջին դատական նիստը։  Գործով որպես վկա է ներգրավված դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։ Նրա անունը կա դատակոչի ցուցակում։  Համաձայն մեղադրական եզրակացության` Արամ Վարդանյանը կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախանական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքի սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև Գարեգին Իսկանդարյանը։ 
Подробнее: https://shabat.am/am/article/196790/Vstrechi-Aperi-gortsov-Luiza-GHambaryany
Նա  մեղադրվում է Բագրատունու առևանգման մեջ։ Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանը ձերբակալվել է 2018թ.  հուլիսի 30-ին Դուբայի օդանավակայանում, իսկ հոկտեմբերի 1–ին  Միացյալ Արաբական Էմիրություններից էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան։ 
Подробнее: https://shabat.am/am/article/196790/Vstrechi-Aperi-gortsov-Luiza-GHambaryany