Կառուցողական քննարկման գիծն անցնում են այն ժամանակ, երբ դուրս են գալիս ելույթ ունենալու, 100 տոկոսանոց սուտ են ասում և այդ ստի վրա ուզում են դիվիդենտներ հավաքել: Այս մասին Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարություններին: 
Подробнее: https://shabat.am/am/article/196793/100-tokosanoc-sut-en-asum%E2%80%A4
«Սուտ ասվեց այն առումով, որ ես ասեցի, որ 2 տարի ձգձգվելու է, բայց բացարձակապես այդպիսի խոսակցություն չկա: Ասվել է, որ առնվազն 2 տարի է պետք ներդրման համար, սա ձգձգում չէ: Եթե այսօր մենք անգամ 1 մլրդ դոլար ունենք և ինչ-որ գործարանից 845 ավտոբուս պատվիրենք, 6 ամիս մեզանից կպահանջվի, որ այդ ավտոբուսներն արտադրվեն: Այսինքն՝ ես ասել, որ 2 տարի ժամանակ է պետք, որ նոր տրանսպորտային ցանցը ներդրվի, առնվազն 2 տարուց ավտոբուսներ կլինեն քաղաքի փողոցներում»,- հայտարարեց նա: 
Подробнее: https://shabat.am/am/article/196793/100-tokosanoc-sut-en-asum%E2%80%A4