Անկեղծ լիահույս եմ, որ քաղաքապետի բոլոր հայտարարությունները գալիս են նրանից, որ իրեն սխալ են զեկուցում ներսում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝  Երևանի տրանսպորտի արդիականացման հետաձգման, ոլորտում բարեփոխումների իրականացման հնարավոր ժամկետների և այս հարցում քաղաքապետարանի դիրքորոշման մեջ բացերի թեմայով քննարկմանը։ 
Подробнее: https://shabat.am/am/article/196738/DZez-skhal-en-zekucum--kardaceq
«Եվ այն տեղեկությունները, որոնք նա փոխանցում է հանրությանը, իրականում ոչ թե միտումնավոր են, այլ սխալ տեղեկացվածության և սխալ զեկուցելու արդյունք։ Վստահ չեմ, որ շատերն են ամբողջությամբ կարդացել Երևանի տրանսպորտային ցանցի արդիականացման վերաբերյալ միջազգային խորհրդատուի տրամադրած հաշվետվությունը, հասկացել ու վերլուծել են այն: Միջազգային խորհրդատուն արդեն ուսումնասիրություններն ու հաշվարկներն արել է և հաշվետվություն հրապարակել: Այն ունի Երևանի քաղաքապետարանը: Ես խոսքս ուղղում եմ քաղաքապետին. Ձեզ սխալ են զեկուցում, պարզապես պետք է կարդաք Ձեր ձեռքի տակ եղած փաստաթղթերը»,- ասաց Պիպոյանը։ 
Подробнее: https://shabat.am/am/article/196738/DZez-skhal-en-zekucum--kardaceq