Մենք ամեն ինչ անելու ենք, որ բողոքը մուտք լինի վերանքնիչ դատարան: Այս մասին քիչ առաջ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոքող ցուցարարների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: 
Подробнее: https://shabat.am/am/article/196737/Menq-amen-inch-anelu-enq-
«Մինչեւ այսօր աշխատանքային օրվա ավարտը մուտք կլինի վերաքննիչ դատարան»,-ասաց նա։ Նրա խոսքով՝ օրեսդրության համաձայն վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի կայացրած ակտի ստուգումն իրականացնում է նյութերը ստանալու օրվանից հետո 3 օրվա ընթացքում։ «Այսինքն՝ որ օրը ստանա նյութերը, դրանից երեք օրվա ընթացքում կնշանակի նիստ, որի ընթացքում կստուգվի առաջին ատյանի դատարանի ակտի օրինականությունը, հիմնավորվածությունը: Բողոքը ներկայացնող մեր դատախազները կմասնակցեն նիստին, կներկայացնեն մեր հիմնավորումները»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։   
Подробнее: https://shabat.am/am/article/196737/Menq-amen-inch-anelu-enq-