Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում դեկտեմբերի 23-ի երեկոյան Ավանում տեղի ունեցած կրակոցների մասին: Նշենք, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 14-րդ փողոցի տներից մեկի վրա մի մարդ ինքնաձիգով կրակում է: 
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.15-ին, նշված տան մոտ, 32-ամյա Վահրամ Մանվելյանն իրեն ամրակցված «MR 43» տիպի, 12 տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է նշված տան ուղղությամբ, հայհոյել: 68-ամյա Հենրիկ Ն.-ն դիտողություն է արել Վ. Մանվելյանին, նա էլ դիտավորությամբ նշված հրացանից կրակել է Հենրիկ Ն.-ի ոտքերին, որը ժամը 22.00-ին «զույգ ստորին վերջույթների բազմաբեկոր հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 21.45-ին Վահրամ Մանվելյանը դեպքի վայրից բերման է ենթարկվել, որի ընթացքում ոտքով հարվածել եւ դիտավորությամբ կոտրել է ՊՊԾ թիվ 29 պարեկային ավտոմեքենայի դռան ապակին: Դեպքի վայրից հայտնաբերվել է 20 պարկուճ: Հանցագործության գործիք հրացանն առգրավված է: Վահրամ Մանվելյանը ձերբակալվել է: Նշանակվել են ԴԲՓ, դատաձգաբանական, դատաքիմիական եւ դատակենսաբանական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: 
Подробнее: https://shabat.am/am/article/196730/VOstikanutyuny-manramasner-e-haytnum-Avanum 
Подробнее: https://shabat.am/am/article/196730/VOstikanutyuny-manramasner-e-haytnum-Avanum