Երևանի բնակիչ 63-ամյա Սուրիկ Պարսամյանն Արտաշատի Ոստիկանություն է դիմել և հայտնել, որ դեկտեմբերի 8-ին Արտաշատ քաղաքի Աղայան փողոցում իրեն անհայտ պայմաններում կորցրել է ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է «Բերետտա» տիպի ատրճանակ, բանկային քարտեր և գումար։

Shamshyan.com-ի  տեղեկություններով՝ Ս. Պարսամյանն աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի կառավարման բաժնի պետ։