Այսօր վաղ առավոտից Էջմիածին քաղաքում բողոքի ակցիա է իրականացվում ընդդեմ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ազատ արձակման, ցուցարարները վանկարկում են միացեք։   Այս պահին փակ են քաղաքի կենտրոնական փողոցները, հրապարակը: Ակցիայի մասնակիցներին են միանում են նաև մեքենաների վարորդները: Կան նաև վարորդներ, որոնք ճանապարհը փակած քաղաքացիների հետ վիճում են:  
Подробнее: https://shabat.am/am/article/196674/Boghoqi-akcia-Ejmiatsin-qaghaqum
Բողոքի ակցիայի վայրում հավաքված են մեծ թվով ոստիկաններ։ Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Մանվել Գրիգորյանին։  Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:  
Подробнее: https://shabat.am/am/article/196674/Boghoqi-akcia-Ejmiatsin-qaghaqum