ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Կառավարության որոշումը՝ նախարարությունների օպտիմալացման ծրագրի մասին, որի համաձայն՝ մշակույթի նախարարությունը պետք է միանա կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունը՝ դառնա վարչություն արտաքին գործերի նախարարության կազմում: 
Подробнее: https://shabat.am/am/article/196677/HYD-n-Spyurqi-nakhararutyuny-pakelu-masin
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Հ. Յ.Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը, քննելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը,  խոր մտահոգություն է հայտնում առաջադրվող մի շարք փոփոխությունների վերաբերյալ: Առանց հայեցակարգի, պատշաճ հիմնավորման ու հանրային քննարկման նախարարությունները միավորելու, մի շարք պետական կառավարման մարմիններ վերակազմակերպելու և լուծարելու կառավարության նախաձեռնությունը որևէ քննադատության չի դիմանում։ Խնդրահարույց և կամայական այդ որոշումը հղի է լրջագույն բացասական հետևանքներով։ Չժխտելով օպտիմալացման միջոցով պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ չկշռադատված և շտապողական ցանկացած քայլ համարում ենք անընդունելի։ Հատկապես անթույլատրելի է Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների, որպես առանձին պետական կառավարման մարմինների, գոյությունը հարցականի տակ դնելու մոտեցումը: Սփյուռքի հետ հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու, մեծ հայրենադարձություն կազմակերպելու մասին կառավարության հայտարարած նպատակները, թվում էր, պետք է հանգեցնեին հայեցակարգային նոր մոտեցումների որդեգրման։ Սակայն Սփյուռքի նախարարության գործունեությունը վերարժևորելու փոխարեն՝ առանց լայն, համակողմանի հանրային և փորձագիտական քննարկման որոշում է կայացվել լուծարել նախարարությունը։ Համահայկական կառույցի բացը մասամբ լրացնող Սփյուռքի նախարարությունը փակելու որոշումը վստահաբար բացասական արձագանք է գտնելու նաև արտերկրի մեր հայրենակիցների մոտ: 
Подробнее: https://shabat.am/am/article/196677/HYD-n-Spyurqi-nakhararutyuny-pakelu-masin