Երկար մտածեցի հրապարակել, թե ոչ, բայց ինքնասիրությունս այնքան վիրավորված է, որ չէի կարող չգրել: Դեպքը տեղի է ունեցել այսօր, ժամը 16:00 սահմաններում: Սովորականի պես երեխայի հետ մտա սուպերմարկետ, վերցրեցի հաց, սպասեցի դրամարկղի մոտ, վճարեցի ու սխալմամբ դուրս եկա մուտքի հատվածից: Դիմացս դուրս եկավ հավաքարարը ու կոպիտ անկուլտուրական հարցրեց վճարե՞լ եմ հացի համար, թե տոպրակը հետս եմ բերել, որ մուտքից եմ դուրս գալիս: Ասեցի որ վճարել եմ, ու ասացի որ երևի սխալվել եմ կներեք: Երկար շարունակելուց հետո պահանջեցի տեսնել մենեջերին: Ամեն ինչ բացատրեցի, ասացի տեսագրություն դիտեք և համոզվեք որ վճարել եմ, ի զարմանս ինձ մենեջերից ստացա ավելի կոպիտ պատասխան, ասացի որ ձեր հարազատը լիներ իմ փոխարեն և իր հետ ձեր պես խոսեյին լավ կլինե՞ր, ու այդ պահին մեկ այլ աշխատակից ինձ վիրավորեց... Ասացի որ լրագրող եմ, ու շարունակելու դեպքում կհրապարակեմ, որ մարդիք իմանան, ասացին. <<Ինչ կուզես արա>>: Հանեցի հեռախոսս որ նկարեմ, ասացին. <<գնա հա...>>, անջատեցի ու անտակտ մենեջերը սկսեց քաշքշել ինձ, փորձելով հեռախոսս հափշտակել: Ու այդ ընդացքում պատկերացրեք երեխայի վիճակը, ահավոր վախեցած էր: Մոտեցան անվտանգության աշխատակիցները, էլ չեմ ասում դրանցից մեկի խոսքերը. << Լավա արել վիրավորելա, դու կտրոնդ ցույց տուր>>... Վերջում գոնե մի աշխատակից մտավ իմ դրության մեջ, ու փրկեց ինձ այդ իրավիճակից, ումից ես անչափ շնորհակալ եմ, թե չէ երբ քաշքշում էին երեխայի մոտ, արդեն ինչ ասես մտածում էի: Ախր գումարն էլ ընդամենը 400 դրամ էր, ու երեխայի հետ չէի գնացել իրենց սիթին թալանելու: Սուպերմարկետն էլ Զեյթունի <<Yerevan Sity>>-ն էր: Հուսամ շատերը կկարդան նյութս, հետևություններն էլ ձեզ եմ թողնում: