Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 21-ին, ժամը 19:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 21/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին (կասկածվում է, որ դաստակները վնասել է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ ներսում գտնվող քաղաքացին գտնվում է ագրեսիվ վիճակում եւ սպառնում է պատուհանից ցած նետվել:

Քաղաքացիների բանակցության արդյունքում Ա. Մ.-ն (ծնված 1994 թ.) դուրս է եկել բնակարանից եւ մոտեցել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս դաստակի շրջանում վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Շտապօգնության ավտոմեքենայում հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: