Տրանսպորտային նոր ցանցի ներդրմանը առնվազն 2 տարի պետք է սպասենք, այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին ասաց Երևանի քաղաքապետ  Հայկ Մարությանը։ Նա հայտնեց, որ ամսվա ընթացքում 2 անգամ օգտվում է ավտոբուսից եւ երթուղային տաքսիից. «Մենք ստացել ենք այս ժառանգությունը, ուզենք թե չուզենք, սա ունենք, մենք ոչ միայն ստացել ենք ուղղակի տրանսպորտային վատ համակարգ, այլ քանդված վիճակում գտնվող համակարգ։ Նախորդ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ փոխելու են տրանսպորտային ցանցը, բայց նրանք ուղղակի ոչ միայն ճիշտ չեն իրազեկել, այլեւ տնտեսավարողներին մեսիջ են տվել, որ փոխելու են, եւ այդ մարդիկ ոչ մի լումա չեն ներդրել իրենց տրանսպորտային միջոցների մեջ։ Երթուղային տաքսիները եզրին են հասել իրենց մաշվածության առումով եւ չակերտավոր նվեր են տվել մեզ»։ 
Երևանի քաղաքաետի խոսքով՝ բրիտանական ընկերության պատասխանը իրենք կստանան փետրվար ամսին, որից հետո կփորձեն ներգրավել մեկ այլ ընկերություն՝ տեսական մասը գործնականի վերածելու համար, և չի բացառվում, որ բրիտանական ընկերության պատասխանն իրենց չբավարարի, քանի որ երբ հետազոտություն է անցկացվել ներկայացվել են 2014թ․-ի ուղևորահոսքի տվյաները, իսկ դրանից 4 տարի անցել է․  «Պետք է հասկանալ՝ արդյոք այդ թիվը համապատասխանում է այսօրվա ուղեւորահոսքին։ Հիմա այդ հարցին չեն պատասխանում, ասում են՝ ավելի ծավալուն հետազոտություն է պետք։ Ու այս թվից է կախված, թե ինչ կլինի հետո»։ Նշենք, որ բրիտանական ընկերությանը հետազոտության համար վճարվել էր 850 հազար եվրո։ 
Подробнее: https://shabat.am/am/article/196653/VOrqa-n-jhamanak-petq-e-mardik 
Подробнее: https://shabat.am/am/article/196653/VOrqa-n-jhamanak-petq-e-mardik