Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.  «Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» հիմնադրամի և «Թրայքլաբ» ակումբի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ի` ժամը 10:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Ամանորի բարի վազք» ավանդական բարեգործական վազքարշավը: 
Подробнее: https://shabat.am/am/article/196631/Dektemberi-23-in-mi-sharq-poghocner
Նպատակը  «Վազիր և օգնիր» կարգախոսով վազքարշավի հասույթը կուղղվի բարեգործության՝ «One Armenia» hասարակական կազմակերպության «Mine-Free Artsakh» ծրագրին, որն ուղղված է Արցախում ականազերծման աշխատանքների իրականացմանը:  Ինչպե՞ս մասնակցել Վազքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները. երեխաները՝ 1կմ,  մեծահասակները՝ 5կմ կամ թիմային փոխանցումավազքին։ Մասնակցության համար սահմանված է վճար՝ 6000 ՀՀ դրամ:  Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ Պապի համազգեստ և մեդալներ: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաչափ և կատարել վճարում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 055886637 հեռախոսահամարով, կամ նամակով գրել Info@armeniamarathon.org հասցեով: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս. թ. դեկտեմբերի 22-ը:  Ուշադրություն. փակ փողոցներ Վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ ժամը 10:00-ից մինչև 12:30-ն կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակներում, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներում: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ներողամտություն»: 
Подробнее: https://shabat.am/am/article/196631/Dektemberi-23-in-mi-sharq-poghocner