1. 1.Ֆորմալ հավաքույթի ժամանակ անծանոթ մարդկանց քաղաքակական, կրոնական հայացքների, առողջական վիճակի կամ էլ աշխատավարձի չափսի մասին հարցնելն անտակտություն է:

  2. Առանց նախապես զանգելու հյուր գնալ չի կարելի:

  3. Անձրևանոցը բաց վիճակով չորացնել չի կարելի:

  4. Բրենդային խանութների տոպրակները պետք չէ պայուսակի փոխարեն օգտագործել:

  5. Պայուսակը պետք չէ ծնկներին դնել կամ այն աթոռին, որին նստած եք. դրեք այն հատակին կամ կախեք աթոռի հենակից:

  6. Ռեստորանում վճարում է  նա, ով հրավիրել է, իսկ եթե պարզապես միասին եք, ապա հաշիվը պետք է կիսել, եթե այլ բան չառաջարկվի:

  7. Վերելակ առաջինը պետք է մտնի տղամարդը, սակայն դուրս գալիս առաջինը պետք է դուրս գա նա, ով դռանն ավելի մոտ է կանգնած:

  8. Կինոթատրոնում, թատրոնում կամ այլ նմանատիպ դահլիճում դեպի ձեր նստատեղերը շարժվելիս հարկավոր է նստածներին դեմքով շրջված անցնել:

  9. Յուրաքանչյուր անձի, ում 12 տարեկանն արդեն լրացել է, պետք է «դուք»-ով դիմել:

  10. Սենյակ մտնելիս հարկավոր է թակել, անգամ եթե դա ձեր երեխայի սենյակն է:

  11. Համընդհանուր հայտարարել, որ դուք դիետա եք պահում, անտակտ է:

  12. Գիշերանոցը տնային հագուստի փոխարեն չեն կրում:

  13. Տղամարդիկ չպետք է կոճկեն բաճկոնի ներքևի կոճակը:

  14. Հասարակական վայրերում կամ հյուր գնալիս բջջայինը սեղանին դնելը գեղեցիկ չէ:

  15. Հետևյալ 5 բանն ավելի լավ է գաղտնի պահել ուրիշներից՝ ունեցվածքի չափը, տնային խնդիրները, սիրային հարաբերությունները, անպատվությունն ու մեծարանքի արժանանալը: