Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեզ շատ լուրջ մարտահրավեր է նետված: Եկեք մտածենք, թե ոնց ենք անելու, ինչպես ենք անելու: Ռուսաստանից սկսել են անուղղակի կերպով հրահրել Ադրբեջանին: Նրանք մեդիադաշտի միջոցով, փորձագետների հղմամբ Ադրբեջանի գլխի տակ փափուկ բարձ են դնում՝ ասելով, որ հայերը պետք է վերադրձնեն հողերը: Հայաստանում նոր կառավարություն ձևավովելուց հետո ակնհայտորեն սկսվելու են ճնշումներ տարբեր կողմերից հայկական կողմի վրա: Մեկ-երկու նախադասությամբ հնարավոր չէ ասել այն ամենն , ինչը հնարավոր է լինել, բայց փաստը մնում է փաստ, Ադրբեջանին օգտագործելու են որպես շանտաժ մեր դեմ: Իսկ Ադրբեջանն էլ փորձելու է այդ ընթացքում առավելգույնս օգտվել իրավիճակից: Բացի դա, Ադրբեջանը խնդիր ունի հասկանալու նոր իշխանության ռազմական տակտիկան, ռազմական կարողություններն ու մտածելակերպը, իսկ դա Բաքուն կհասկանա միայն ու միայն պատերազմի միջոցով...» 
Подробнее: https://shabat.am/am/article/196478/-Rusastanic-sksel-en-anughghaki-kerpov